Տնտեսություն

Այս տարվա 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները 42,5 միլիարդ դրամով ավել են․ ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները 42,5 միլիարդ դրամով ավել են․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Այս տարվա առաջին 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները կազմում են 378,9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42,5 միլիարդ դրամով կամ 12,6 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը։ Հիմնականում, ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրին: Եկամտային հարկի վերադարձի ցուցանիշն առաջին 9 ամիսների տվյալներով 30,4 միլիարդ դրամ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 67,7 տոկոսով»,- ասաց Բադասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում