Հասարակական

Ջերմուկի համայնքապետը ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը՝ փաստերով

1 րոպեի ընթերցում

Ջերմուկի համայնքապետը ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը՝ փաստերով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին այցելել էր Ջերմուկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,- նշված է գրառման մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ : Կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունն արձանագրվել է փաստերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում