Քաղաքականություն

Միրզոյանը վերահաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը վերահաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում:

Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշեց ԱԳ նախարարը:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում