Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. ԻԻՀ արտգործնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախ նշեց, որ Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պրոֆեսիոնալ դիվանագետներից է: Նա վստահություն հայտնեց, որ Կապանում հյուպատոսության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի կառավարության, Երևանում ԻԻՀ դեսպանության, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և, իհարկե, տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը:

«Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին: Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Նախարարը հույս հայտնեց, որ թե Երևանում դեսպանության, թե Կապանում հյուպատոսության գործընկերների ջանքերի շնորհիվ կաշխատեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ավելի զարգացնել:

Աբդոլլահիանն ընդգծեց, որ Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: «Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը: Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումները, ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Վերջում նա փոխանցեց Իրանի կառավարության և ժողովրդի ջերմ ողջույնները:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել