Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ՌԴ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ՌԴ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Անցած տարվա ընթացքում Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին մեր միավորման գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը։ Դա գրեթե 33 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, - նշեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Անդրադառնալով պարենային ապրանքների և գյուղմթերքի ոլորտին՝ Միշուստինը ասաց, որ այստեղ աճը մոտ 21 տոկոս է։

«Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն աճել է 11 տոկոսով։ Ռուսական ռուբլին շարունակում է մնալ հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է 72 տոկոս վճարումներ կատարելու համար»,-հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում