Սփյուռք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ասորի ուղղափառ եկեղեցու Անտիոքի եւ ղպտի ուղղափառ եկեղեցու Ալեքսանդրիայի պատրիարքները հանդիպել են Եգիպտոսում

3 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ասորի ուղղափառ եկեղեցու Անտիոքի եւ ղպտի ուղղափառ եկեղեցու Ալեքսանդրիայի պատրիարքները հանդիպել են Եգիպտոսում

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան, ասորի ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքության եւ ղպտի ուղղափառ եկեղեցու Ալեքսանդրիայի Պատրիարքութեան ներկայացուցիչները հոկտեմբերի 17-19-ը հանդիպումներ են անցկացրել Եգիպտոսում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հոկտեմբեր 17-19 2022-ին, Գահիրէէն (Եգիպտոս) քիչ անդին գտնուող Անպա Պիշոյ վանքին մէջ տեղի ունեցաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, ասորի ուղղափառ եկեղեցւոյ Անտիոքի Պատրիարքութեան եւ ղպտի ուղղափառ եկեղեցւոյ Աղեքսանդրիոյ Պատրիարքութեան ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում։ Յայտնենք, որ 1996 թուականին, Վեհափառ Հայրապետին, ասորի եկեղեցւոյ Զաքքա Ա. Պատրիարքին եւ ղպտի եկեղեցւոյ Շնուտա Գ. Պատրիարքին միաձայնութեամբ հաստատուած միջ-եկեղեցական գործակցութեան յանձնախումբը յաջորդաբար հանդիպումներ ունեցած էր Անթիլիասի Մայրավանքին, Գահիրէի եւ Դամասկոսի մէջ։ Յիշեալ յանձնախումբին մեր Ս. Աթոռին կողմէ մաս կազմեցին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան եւ Բերիոյ Հայոց Թեմի Հայրապետական Նուիրակ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան։ Հանդիպման ներկայ էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեան վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։

Համաճարակին հետեւանքով թէ՛ յիշեալ յանձնախումբի անդամները եւ թէ երեք հոգեւոր պետերը առիթ չէին ունեցած շարունակելու իրենց հանդիպումներն ու հաւաքական աշխատանքները։ Անպա Պիշոյ վանքին մէջ առաջին երկու օրերը հանդիպեցան յանձնախումբի անդամները եւ քննարկեցին միջ-եկեղեցական յարաբերութեանց ծիրէն ներս կաթողիկէ, ուղղափառ եւ անկլիքան եկեղեցիներուն հետ շարունակուող աստուածաբանական երկխօսութիւնները, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին մեր եկեղեցիներուն մասնակցութիւնը, ինչպէս նաեւ յիշեալ եկեղեցիներուն առնչուած յատկանշական դէպքեր ու կարեւոր ծրագիրներ, մասնաւորաբար Միջին Արեւելքի մէջ։

Երրորդ օրը տեղի ունեցաւ յանձնախումբին եւ հոգեւոր պետերուն միջեւ հանդիպում։ Յանձնախումբը զեկոյց ներկայացուց իր կատարած աշխատանքներուն մասին, տեղի ունեցան անհրաժեշտ քննարկումներ եւ ապա հոգեւոր պետերը հանդէս եկան միացեալ յայտարարութեամբ։ Յայտարարութեան մէջ շեշտուեցաւ միջ-եկեղեցական գործակցութեան, Միջին Արեւելքի մէջ քրիստոնէութեան ներկայութեան եւ եկեղեցւոյ ընկերային ծառայութեան կարեւորութիւնը։

Յանձնախումբին եւ հոգեւոր պետերուն յաջորդ հանդիպումը պիտի կայանայ յառաջիկայ տարի Անթիլիասի Մայրավանքին մէջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում