Թբիլիսիում հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել են խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին: Տարածք են հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։ Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը, քաջ ծանոթ լինելով վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների դասավորվածությանը, առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների ամբողջ գործընթացին՝ տրամադրելով արխիվային նյութեր հնեաբաններին: Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով»,-ասվում է տեքստում:

Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի վանքի մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարությունը աջակցել է, որպեսզի շիրիմները և տապանաքարերը տեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Լևոն Չիդիլյանի առաջարկը պեղումները շարունակելու ընդունվել է: Նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումներ: Ապագա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, Թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմաիլովը և ուրիշներ: Գործընթացը շարունակվելու է:

Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թվականներին գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրը ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը՝ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Հայերեն Español Français

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր