Պահեստազորայինների վարժական հավաքները 3 ամսվա փոխարեն կտևեն 25 օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, փոխարենը այն կտևի 25 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ։

«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացի անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ընդգծեց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը շեշտեց, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների մասնակցության, և Կառավարությունը որոշեց իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը:

«Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին