ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջացած խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, «Ֆիգարո» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախ պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

«Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզերում առկա իրավիճակը, սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած ու շարունակվող հումանիտար խնդիրները: Տեղեկացրել է, որ հաստատությունը օրեր առաջ հրապարակել է զեկույցներ, որտեղ հստակ վելուծված են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ զոհված զինծառայողների մարմինների անդամահատումներ, խոշտանգումներ, քաղաքացիական բնակչության թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորում, ծայրահեղ ատելության խոսքի շարունակվող դրսևորումներ և այլն: Տեղեկացրել է, որ տարհանված անձանցից մի մասը չի վերադարձել իրենց տներ, քանի որ դրանց մեծ մասն ավիրվել է:

Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ռազմագերիների, ինչպես նաև գերությունից վերադարձած հայ զինծառայողների մասին, նշել, որ նրանք գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում. վերադարձած անձանց հետ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնարցազրույցներ են ունենում: Գրիգորյանը խոսել է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, ներկայացրել այդ քաղաքականության համակարգային բնույթն ու պետության կողմից հովանավորումն ու խրախուսումն ապացուցող օրինակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պաշտպանը խոսել է նաև մինչ սեպտեմբերյան հարձակումը, դեռևս օգոստոսին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների և փաստահավաք աշխատանքների մասին, ներկայացրել արձանագրված փաստերը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ահաբեկման ու իրավունքների խախտումների օրինակների մասին:

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին կատարվող աշխատանքի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Հայերեն English Français Русский

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները