Արցախ

Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոս

2 րոպեի ընթերցում

Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից փոխանցած տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի 5 համյքներում ընթացող ՏԻՄընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88%-ը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի ԿԸՀ-ից։

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.

Մարտակերտիշրջան

Ծմակահող՝ 168 ընտրողից 97-ը կամ 57.74%,

Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21%,

Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 32-ը կամ 26.02%,

Վանք՝1032 ընտրողից 165-ը կամ 15.99%,

Մարտունու շրջան

Խերխան՝ 86 ընտրողից 17-ը կամ 19.77 %։

Հոկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):

Ըստ Արցախի ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում