Սփյուռք

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում