Հասարակական

ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Ստամբուլում մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված երկօրյա համաժողովին՝ ուղղված միգրացիոն տվյալների և հետազոտությունների ոլորտում կարողությունների զարգացմանը: Միջոցառումն ուղղված է եղել Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (SEEECA) երկրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի միգրացիոն ծառայությունից, ՄՄԿ մասնագետները ներկայացրել են միգրացիոն գործընթացներին առնչվող բոլոր հնարավոր տվյալների հավաքագրման և մշակման հնարավորություններն ու մեթոդոլոգիան: Բարձրաձայնվել են նաև տարածաշրջանում համեմատելի տվյալներ հավաքագրելու ոլորտում առկա խնդիրները և քննարկվել միգրացիոն վիճակագրական ցուցանիշները տարածաշրջանում ներդաշնակեցնելու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում