ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը:

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին