Սփյուռք

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում

1 րոպեի ընթերցում

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է թերթի հրապարակումից, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի խմբագիր, հասարակական, քաղաքական և համայնքային վաստակաշատ գործիչ, Հայոց եկեղեցու նվիրյալ հետևորդ, Վրաստանի և Հայաստանի պետական կառույցների , հոգևոր բարձրագույն ատյանների բազմակի անդամ, հայ-վրացական բարեկամության նվիրյալ ջատագով, արժանավոր և ճանաչված հայորդի Վան Բայբուրթյանին շնորհվեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացու բարձր տիտղոս:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի, հոգևոր դասի, պաշտոնեության, հավատացյալների և թբիլիսահայ մեծաթիվ ու բազմաշերտ համայնքի անունից շնորհավորում ենք պարոն Վան Բայբուրթյանին սիրելի քաղաքի պատվաբեր և հեղինակավոր կոչմանը արժանանալու կապակցությամբ»,- նշված է հրապարակման մեջ:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում