Հասարակական

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

1 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ կազմում է շուրջ 77,7 մլրդ ՀՀ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին գլխավոր դատախազի գրասենյակից:

Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից սկսելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով:

«Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ 17 մլրդ դրամ», - հայտնում է գլխավոր դատախազությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում