Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած «Reconquête» կուսակցության պատվիրակությանը, որը ղեկավարում էր կուսակցության փոխնախագահ Նիկոլա Բեյինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխաակազմից, հյուրերի հետ Վարդենիս էր ժամանել նաեւ Մարսելի քաղաքային խորհրդական, ֆրանսիացի քաղաքական գործիչ Բուշ-դյու-Ռոնիի սենատոր Ստեֆան Ռավյենին։

«Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տեղեկանալ մանրամասներին եւ բարձրաձայնել խնդիրների մասին Եվրախորհրդարանի ամբիոնից եւ իրենց տեսած մասին իրազեկել Ֆրանսիայի քաղաքացիներին: «Հյուրերն այցելել են թշնամու կողմից հրթիռահրետակոծության ենթարկված Սոթք գյուղ, տեսել ավերվածությունները, զրուցել բնակչության հետ, կատարել համապատասխան նկարահանումներ եւ մեկնել Վարդենիսից։ Հուսով ենք, որ նրանք իրենց հանրությանը հավուր պատշաճի կներկայացնեն իրականությունը, մեր համայնքում թշնամու ագրեսիայի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակը, որը շատ կարեւոր է միջազգային հանրության մոտ ճիշտ կարծիք ձեւավորելու առումով»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Français Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ