Հասարակական

Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին և այդ լարվածությունը կայուն պահպանվում է: Եվ այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- նշեց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում