Տնտեսություն

Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները. նախարարը ներկայացրեց 2023-ի պետբյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն ավելացնել, դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմանը:

Նրա խոսքով՝ սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:

«Անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ, դա մոտ 200 մլրդ դրամով ավելին է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: 2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները»,-ասաց Խաչատրյանը:

Հայերեն English Русский

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 35.22%-ը, Փարաքարում՝ 46.90%-ը

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել

Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացրին ընտրությունների իրենց գնահատականները և ակնկալիքները

Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%-ը

Գյումրիում չորս ուժերի առաջին համարներն իրենց տեսակետները հայտնեցին ընտրությունների ու քաղաքի զարգացման վերաբերյալ

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն անցկացնող հանձնաժողովները հայտարարություն են տարածել քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների 2 ահազանգ է ստացվել

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 7.28%-ը, Փարաքարում՝ 14.76%-ը