Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասաց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: «Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝ երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում: «Այո, վիճակը ծանր է, այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ վիճակում ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր արվում են Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, սպասվում են ցավոտ որոշումներ՝ ընդգծելով, որ պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսեն, որպեսզի առկա բոլոր հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտ լուծումը:

Հայերեն Русский Türkçe

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին

Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները