Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կենտրոնի տարածած հաղորդագրությունից, համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ց մինչև 2022 թ. սեպտեմբերի 15:

Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել է ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022 թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020 թ. մայիսին ներխուժած վայրերից:

Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը:

Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները.

«Պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ, և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ:

Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր»,- նշել է Արման Թաթոյանը:

Նա նաև շեշտել է, որ հրեշավոր պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Հայերեն English Français Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին