Ամփոփվել են «Ի՞նչ է մտածում Սփյուռքը 21-րդ դարում» հետազոտության արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվեցին «Ի՞նչ է մտածում Սփյուռքը 21-րդ դարում» հետազոտության արդյունքները. հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է հանրային կարծիքը հայկական սփյուռքում, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեցին և զեկուցումներով հանդես եկան Օքսֆորդի համալսարանի դոկտոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ, սոցիալ-մշակութային մարդաբան Յուլյա Անտոնյանը, ՀՍՀ մեթոդաբանության խորհրդատու, սոցիոլոգ, ս․գ․թ․ Հայկ Գյուզալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի դոկտոր, սոցիալ-մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը։

«Հայկական սփյուռքի հետազոտություն» ծրագրի ղեկավարը անվանի հայագետ, սփյուռքագետ, Օքսֆորդի համալսարանի դասախոս, հասարակաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը ընդգծեց, որ այս հետազոտությունն իրականացրել են, որպեսզի այն օգտակար լինի նաև համայնքային ղեկավարությանը՝ տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելիս, քաղաքականություն մշակող մարդկանց, ինչպես նաև գիտաշխատողների համար, ովքեր հետաքրքրված են սփյուռքի հարցերով:

««Հայկական սփյուռքի հետազոտությունը (ՀՍՀ)» (The Armenian Diaspora Survey (ADS)) ուսումնասիրել է սփյուռքի հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները։ Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 թվականներին՝ ընդգրկելով ավելի քան 13000 սփյուռքահայի։ Ծրագիրը նախաձեռնել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը, իսկ ուսումնասիրությունն իրականացրել ենք Լոնդոնի հայկական ինստիտուտի և մի խումբ այլ գիտնականների ու փորձագետների հետ համատեղ»,- ասաց Չիլինգիրյանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջունեց բոլորին և կարևորեց նման հետազոտության իրականացումը:

«Հատկանշական է, որ հետազոտությունն անցկացվել է 4 տարբեր աշխարհամասերում՝ Հյուսիսային Ամերիկա (Կանադա), Հարավային Ամերիկա (Արգենտինա), Եվրոպա (Ռումինիա) և Ասիա (Լիբանան): Հետազոտության մեջ հավաքվել են նշված տարածաշրջաններում ապրող հայերի կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ: Բայց այս հետազոտության մեջ էլ ավելի կարևոր են ինքնությանը վերաբերվող հարցերը, ինչը կարծում եմ այսօր մեզ բոլորիս հուզող հարցերից մեկն է: Ո՞վ է և ինչպիսի՞ն է հայը, ո՞վ է իրեն հայ համարում, ինչպիսի՞ կարծիք ունեն սփյուռքում Հայաստանի և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

Հետազոտությունների վերաբերյալ քննարկումներն ամփոփվեցին հարց ու պատասխանով։

Հայերեն Русский

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում