Հասարակական

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձը տարածել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

«Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության գործում: Արցախի Հանրապետության համար այսօր կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ շարունակական զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր նվիրումի և սրտացավ աշխատանքի շնորհիվ նպաստելու եք Ծառայության զարգացմանն ու առաջընթացին՝ հաղթահարելով դժվարություններն ու խնդիրները։ Պատրաստակամ ենք՝ առավել խորացնելու հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների իրագործման ուղղությամբ մեր երկու կառույցների միջև փոխգործակցությունը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարի ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում