«Fly One Armenia»-ն հայտնել է նոր ուղղություններով չվերթերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարի իր գործունեությունը ծավալող «Fly One Armenia» ավիաընկերությունն արդեն 200 հազար ուղևոր է տեղափոխել ամենատարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ այդ թիվը շարունակաբար աճում է:

«Կարծում ենք, որ 200 հազարն իսկապես նշաձող է մեր գործունեության այս կարճ ժամանակահատվածի համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ ավիաընկերությունն օրական 2 հազարից ավելի ուղևոր է տեղափոխում: Մարդկային կապերի ամրապնդման առումով անում է հնարավորն ու անհնարինը: «Fly One Armenia»-ն հայկական ամենամեծ թռիչքային աշխահրագրությունն ունեցող ավիաըանկերությունն է»,-ասաց Արամ Անանյանը:

Այսօր ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա և, ըստ Արամ Անանյանի, առաջիկայում այս ուղղությամբ չվերթների հաճախականությունն ավելանալու է: Թռիչքներ կան դեպի Սոչի, Սանկտ Պետերբուրգ: Մոտ ապագայում կտրվի դեպի Ռուսաստան նոր ուղղոթյունների մեկնարկը՝ Եկատերինբուրգ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Ֆրանսիան, Մոլդովան, Թուրքիան և այլն: Առաջիկայում տեսադաշտում նաև եվրոպական ուղղություններն են: Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվեն մանրամասներ:

Այսօր ավիաընկերությունը շահագործում է 3 օդանավ, սակայն տեսանելի ապագայում նախատեսում է համալրել օդանավային պարկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքային աշխարհագրությունն, ավելացնել ուղևորահոքերի թիվը: Արամ Անանյանն ընդգծեց, որ լրջագույն ներդրումներ են կատարում մարդկային կապիտալի զարգացման գործում:

«Fly One Armenia»-ն արագ դինամիկ զարգացող ընկերություն է և նշաձողերը շարունակելու է բարձրացնել: Տարին մեզ համար առանձնացավ հետևողական աշխատանքով, որ ծառայությունների որակը բարելավվի ու ուղևորների վստահությունն ավելի ամրապնդվի»,-ասաց Արամ Անանյանը:

Ինչ վերաբերում է ավիաընկերության հետ կապված մի շարք խնդիրների, մասնավորապես, որոշ թռիչքների չեղարկմանը, տոմսերի գումարի վերադարձնելու գործընթացը ձգձգելուն, ապա Արամ Անանյանը նշեց, որ ամբողջ թիմով աշխատել են խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում, որ ուղևորների համար պատշաճ ծառայություն մատուցվի: Ամեն դեպքում, եթե դեռ կան քաղաքացիներ, որոնց տոմսերի գումարի հետ կապված խնդիրը դեռ լուծված չէ, ապա Արամ Անանյանը նշեց, որ ավիաընկերոթյունը բոլոր ուղևորների տրամադրության տակ է:

Հայերեն English Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ