STARMUS

Ազատության հրապարակում մեկնարկել է STARMUS Գիտության ճամբարը

3 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում մեկնարկել է STARMUS Գիտության ճամբարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում STARMUS փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Գիտության ճամբարը»՝ երեխաներին և գիտությամբ հետաքրքրվող մարդկանց հնարավորություն տալով մոտիկից ուսումնասիրելու գիտական և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը նշեց, որ գիտական ճամբարների իրականացումը շատ կարևոր է:

«Նմանատիպ ճամբարների միջոցով փորձում ենք երաժշտությունը, արվեստը ներգրավելով՝ հանրությանը բերել գիտական տաղավարներ, որտեղ նրանք կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ գիտության և տեխնոլոգիական վերջին նորություններին»-, ասաց նա:

Մոլորակագիտության պրոֆեսոր Բեթանի Էլմանը նշեց, որ երեխաների ուշադրությունը դեպի գիտություն տանելու հարցում իր գործը բավականին հեշտ է: «Ես Մարսը և Լուսինն եմ ուսումնասիրում, հետազոտում և կարող եմ այդ ամենը համեմել և ուղեկցել հետաքրքրական նկարներով, բայց ես միշտ խոսում եմ այն հարցերի մասին, որոնք մեզ հետաքրքրում են, ու որոնց մենք չենք տիրապետում, օրինակ՝ ինչու՞ ենք մենք այստեղ և մենակ ենք արդյոք տիեզերքում: Այս հարցերով ուզում եմ իրենց համար ընդգծել, որ գիտական հետազոտող լինելը շատ կարևոր է, նաև այս ամենը իր հետ բերում է շատ զվարճանք և թիմային մեծ աշխատանք»,- ասաց Բեթանի Էլմանը:

Աստղաֆիզիկոս Լիզա Կալտենեգգերը նշեց, որ «Գիտության ճամբարը» և առհասարակ STARMUS-ը տալիս են մեծ հնարավորություններ: «Հնարավոր է շատերի համար այս փառատոնը դառնա ոգեշնչման աղբյուր: Ես կարծում եմ, կլինեն մարդիկ, ովքեր STARMUS-ից հետո որոշում կկայացնեն զբաղվել գիտությամբ»,-ասաց նա:

ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանն էլ նշեց, որ ոգևորվածությունը իսկապես շատ վարակիչ է, և նա ոգևորվում է նրանով, որ իր աշխատանքով տվյալներ է հավաքագրում, որպեսզի գործընկերները կարողանան իրենց բացահայտումները իրականացնել: «Մենք յուրաքանչյուրս աշխատում ենք մեր առանձին փակ տարածքում և այդ աշխատանքի ոգևորությունը մենք պետք է կարողանանք դուրս բերել և կիսել դրանք ուրիշների հետ, որպեսզի ոգևորենք և հետաքրքրենք նրանց»,- եզրափակեց Արբի Կարապետյանը:

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

STARMUS

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

STARMUS

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

STARMUS

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

STARMUS

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Ինովացիա

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

STARMUS

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Ինովացիա

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Ինովացիա

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ինովացիա

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

STARMUS

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում