Արցախի նախագահը Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
1 րոպեի ընթերցում
![Արցախի նախագահը Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091691.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։