«իԳործ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների«իԳործ» 2021ծրագրի հանդիսավոր փակման արարարողության շրջանակում50մասնագետ ստացավ վկայականներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը,փոխնախարարներ,ծրագրի մասնակիցները,ովքեր1տարի առաջտարբերերկրներից Հայաստան են ժամանել և աշխատելպետական կառույցներում:

Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ոլորտներում նվիրված աշխատանքի համար:

«իԳործ» 2021-ի շրջանակներում ծրագրեր իրականացվեցին առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի, տարածքային կառավարման, էկոնոմիկայի և ներդրումների բնագավառներում: Մեր բոլոր մասնակիցներն իրենց ոլորտներում հիանալի մասնագետներ են: Մասնակիցների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, հայրենադարձվելու որոշում են կայացրել, մի մասը կմնա պետական համակարգում, իսկ մյուսը՝ աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտներում»,- ասաց նա:

Սինանյանը նշեց, որ ծրագրի մասնակիցները, գործունեություն են ծավալել պետական համակարգում ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների և հնարավորություն են ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման,քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում:

«Մենք մասնակիցներին ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,-ասաց Սինանյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ այն մասնագիտական և մարդկային ռեսուրսը, որը ծրագիրը տալիս է՝ Հայաստանը դրա կարիքը շատ ունի: «իԳործ» ծրագիրը նաև փորձի փոխանակման և նոր մշակույթի ներդրման լավ հնարավորություն է:

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ ապրած Վահան Մկրտչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց,որ այս ծրագիրը ամենալավ միջոցն էր վերադառնալ հայրենիք: «Ես ծրագրի միջոցով աշխատում էի Երևանի քաղաքապետարանում: Այն ինձ տվեց մեծ շրջապատ, կապեր, ընկերներ և թույլ տվեց հասկանալ, թե Հայաստանի կառավարությունն այսօր ինչպես է աշխատում»,-ասաց Վահան Մկրտչյանը:

Հայերեն English Français

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր