Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտարարության մեջ նաև նշված է. «Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:

ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները՝ պետության քրեական քաղաքականության կանխարգելիչ ֆունկցիայի շրջանակներում հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստության, անխուսափելիության վերաբերյալ դասագրքային ճշմարտությունների խորապատկերին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում