Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ: Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Կողմերը զգալիորեն առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ պայմանավորվածությունները կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է.

«Այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտ կապված է տրանսպորտային ավելի լայն նախագծերի հետ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում մեր իրանական գործընկերները նույնպես հետաքրքրված են,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան:

Ինչ վերաբերում է այդ ամենի գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:

Հայերեն العربية English Español Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով