Սփյուռք

Տուապսեում կայացել է հայկական  մշակույթի «Ոսկե ծիրան» հոբելյանական փառատոնը

3 րոպեի ընթերցում

Տուապսեում կայացել է հայկական  մշակույթի «Ոսկե ծիրան» հոբելյանական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Տուապսե քաղաքի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության և Տուապսեի շրջանի տեղական մասնաճյուղերի կողմից կազմակերպված հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» 10-րդ փառատոնը։ Փառատոնի բացման արարողությանը մասնակցել են շրջանների և քաղաքային վարչակազմերի ղեկավարները, պատգամավորական կորպուսի ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը:

Փառատոնի բացմանը Տուապսեի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սիդորենկոն նշել է, որ ուրախ են ողջունել Հայկական մշակույթի փառատոնի մասնակիցներին, որն իրենց երկրում անցկացվում է արդեն տասներորդ անգամ:

«Մշակույթը միավորում է մարդկանց, հնարավորություն է տալիս ճանաչել միմյանց: «Ոսկե ծիրանը» դարձել է ոչ միայն տեղի բնակիչների տոնը, այլև տոնական տարեշրջանում բազմաթիվ հյուրերի պայծառ իրադարձություն։ Մենք ամրապնդելու և շարունակելու ենք այս ավանդույթը»,- ասել է նա։

Այս տարի «Ոսկե ծիրանն» անցկացվում է ոչ միայն իր հոբելյանի ներքո. Կրասնոդարի երկրամասը նշում է կազմավորման 85 ամյակը, իսկ Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղը 20 տարեկան է։

Փառատոնի ծրագիրը ներառել է վարպետաց դասեր, ազգային ուտեստներով հյուրասիրություն, ժողովրդական արվեստի և էստրադային արվեստի տեղական և հրավիրված վարպետների ելույթներ: Փառատոնի հյուրերը դիտել են պարողների, երգիչների, երաժիշտների ելույթները, որոնց թվում է եղել ջութակի վարպետ Սամվել Հայրապետյանը։

Տուապսեի բնակիչներն ու քաղաքի հյուրերը վայելել են մի քանի հետաքրքիր ցուցահանդեսներ: Հատուկ Տուապսեի շրջանի Պլյախո գյուղից բերվել էր Լևոն և Վարդուհի Չամյանների ընտանիքների մասնավոր թանգարանի ցուցահանդեսը, որոնք երկար տարիներ հավաքում էին հայկական հնագույն իրեր։ Իսկ ազգային ուտեստների տոնավաճառում կազմակերպվել է ծիրանի բուրավետ աղանդերի, հայկական խմորեղենի և տաք ավազի վրա եփած բնական սուրճի հյուրասիրություն։

Երեխաները մասնակցել են ծիրանի կորիզից սուլիչներ պատրաստելու վարպետաց դասերի: Փառատոնի խոհարարական ռեկորդը ամենաերկար գաթայի պատրաստումն է եղել։

Տոնն ավարտվել է գալա-համերգով, որին մասնակցել են տեղի վոկալ, գործիքային և պարային խմբեր, հյուրեր Աբխազիայից, ինչպես նաև հայ էստրադայի աստղ Միհրան Ծառուկյանը, շոումեն Կարեն Արությունովը, Մեխակ Թորոսյանը և Տոմա Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում