1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ:
Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։