ԶՊՄԿ-ն վերաբացել է 3 տարի չգործող Սիսիանի քարի գործարանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի տնօրենության, ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Սիսիանի VH Stone ընկերության վերաբացման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից:

VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել գործարանը վերագործարկել՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիան քաղաքի համար, ինչպես նաեւ որպես ԶՊՄԿ բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։

Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի մայիսին։ Գործարանն այս պահին ունի 40 աշխատատեղ։ Արտադրության ծավալը կազմում է ամսական 2500 քմ արտադրանք։ Գործարանը հնարավորություն ունի ընդլայնելու իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։ Աշխատողների գրեթե 100%-ը տեղացիներ են։

Գործարանի բացման արարողությանը ներկա են գտնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը։

Բացման արարողությանը Ռոման Խուդոլին ասել է. «Այն նպատակը, որի համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ, շատ կարևոր է Սիսիան քաղաքի, այս տարածաշրջանի, մեր կոլեկտիվի և անձամբ ինձ համար։ Այսօր մենք վերաբացում ենք մի գործարան, որը տասնյակ մարդկանց աշխատանքով կապահովի։ Սա ռազմավարական որոշում է, ապահովել արդյունաբերական հզորությունների վերականգնումը եւ չապավինել միայն սոցիալական ծրագրերին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերաբացում է այս գործարանը՝ հավատալով, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենալով՝ այս տարածաշրջանի բնակչությունը կարող է կերտել իր ապագան և իր ձեռքով ու աշխատանքով զարգացնել իր քաղաքը եւ տարածաշրջանը»։

«VH Stone» քարի վերամշակման գործարանը միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում։ Գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ եւ Հարավային Կորեա։

Հայերեն English Español Русский Türkçe

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ