Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող  փաստաթղթի առկայությունը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝ մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը: Այս պահին՝ գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ՝ Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և Երևանի մեծածախ շուկաներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ արդեն բոլոր մարզերում կանցկացնեք դիտարկումները»,- նշեց Գեորգի Ավետիսյանը, չբացեռելով՝ այս պահին ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է՝ հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է:

Նշենք, որ օրինակ Շիրակի մարզում այս պահին միայն երեք սպանդանոց է առկա:

«Բարդ է մեր ռեսուրսներով ամբողջը վերահսկել, բայց, կարծում եմ, ժամանակի հարց է և մսավաճառները կհասկանան, որ պետք է վերադառնան իրավական դաշտ: Ամեն դեպքում, մենք մեր պլանային ստուգումների արդյունքում մսի վաճառքով զբաղվող՝ լինի խանութ, թե հանրային սննդի օբյեկտ, բոլորի մոտ ստուգում ենք 5-րդ ձևի առկայությունը»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել