Սփյուռք

Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում