Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը կապահովվի միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ, սակայն բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին:

«Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապն ապահովել: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք հատեք ՀՀ-ի սահմանը, հենց այսօր: Նախորդ տարվանից մենք մի քանի հատվածներում ունենք ՀՀ մաքսային, սահմանապահ ծառայության կետեր և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ հստակ ասված է՝ դա պետք է տեղի ունենան կողմերի համաձայնությամբ:

«Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարց, առաջինը պետք է լինի իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումը: Այսօր պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, ապա նշված է, որ պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք թող գան հատեն, գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը: Ավելին, միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով էլ կարող են: Այս ընթացքում Արդբեջանը չի էլ փորձել օգտվել: Դա պետք է տեղի ունենա ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский Türkçe

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը