500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

«ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-ասաց Արման Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով:

«2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը:

Հայերեն English Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած