Տավուշում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կբացի ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի ուսուցման և ռեսուրսային կենտրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Տավուշի մարզի Իջևան քաղաքում պաշտոնապես կբացի իր նոր ուսումնական և ռեսուրսային կենտրոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակից, ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում, որի մեկնարկը տրվել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին տեղի ֆերմերների կողմից ամբողջահատիկ ցորենի ցանքով և շարունակվել Տավուշի մարզում ամբողջահատիկի արժեշղթայի երկայնքով իրականացված միկրոներդրումներով: Ներդրումները կատարվել են ամբողջահատիկ ցորենի ալրաղաց հիմնելու համար, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջահատիկով է ապահովում Տավուշի դպրոցները և հացաբուլկեղենի արտադրամասները։ Միևնույն ժամանակ, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարել հացաբուլկեղենի փոքր արտադրամասերում՝ նրանց և դպրոցներին տրամադրելով սարքավորումներ, արևային կայաններ և անցկացրել ամբողջահատիկ հացի թխման ոլորտի դասընթացներ: ՊՀԾ-ն օգնել է մատակարարներին՝ կապելով նրանց շուկային, աջակցելով բրենդինգի և փաթեթավորման գործընթացին, և Իջևանում հատուկ ուսումնական և ռեսուրսային կենտրոն հիմնելով։

Ըստ աղբյուրի՝ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է ամբողջահատիկով նոր բաղադրատոմսեր ստեղծելու հնարավորությունները պահպանելու և ամբողջահատիկով թխել սովորեցնելու և թխված ապրանքները վաճառելու նպատակով։

«Քանի որ հացաբուլկեղենը Հայաստանում ամենաշատ սպառվող սննդամթերքներից մեկն է, ՊՀԾ-ն սկսել է աջակցել և ներդրումներ կատարել ամբողջահատիկի արժեշղթայում և մեծացնել ամբողջահատիկ հացի և հացաբուլկեղենի առկայությունը շուկայում: Ծրագրի նպատակն է նաև բարելավել մարդկանց շրջանում սննդային սովորությունները և նպաստել Հայաստանում պարենային համակարգերին:

Ծրագիրն հաջողության հասնելու համար ներառում է մի քանի բաղադրիչ: Իրազեկման և կրթական արշավներ․ շուրջ 200 մարդ բարելավել են իրենց գիտելիքները ամբողջահատիկ ցորենի մասին և կատարելագործել իրենց հմտությունները հաց թխելու մեջ: Բացի այդ, 71 ֆերմեր ստացել է 35,400 կգ ամբողջահատիկ ցորենի սերմացու և 2021 թվականին հավաքել է 425 տոննա ցորեն։

Տավուշի տեղական գործարանը ստացել է բարձր տեխնոլոգիական մեքենաների ներդրում, որն այս բիզնեսին հնարավորություն է տվել մշակել 1 ժամում 800 կգ ամբողջական հացահատիկային ալյուր, ինչը ապահովել է ամբողջահատիկի և հացաբուլկեղենի հասանելիությունը մարզում: Ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 11 աշխատատեղ՝ ապագայում ավելացնելու տեսլականով։

Տարածաշրջանի լավագույն հացաբուլկեղենի արտադրամասերից երեքը վերափոխվել են և պատրաստում են համեղ ամբողջահատիկ արտադրանք՝ սննդի անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

75 տեղական դպրոցների շուրջ 7000 դպրոցական երեխաներ հասանելիություն ունեն այս առողջարար և սննդարար հացին՝ որպես իրենց «Դպրոցական սնունդ» ծրագրի մի մաս։

ՊՀԾ-ն նաև աջակցել է հացաբուլկեղենի արտադրամասերին և ալրաղացին արևային կայանների տեղադրմամբ՝ փոքր բիզնեսի՝ սեփական շահութաբերությունը բարձրացնելու համար: Ավելին, և՛ հացաբուլկեղենի արտադրամասերը, և՛ ալրաղացը ապահովվել են արևային կայաններով՝ էլեկտրաէներգիայի ծախսերը 30%-ով նվազեցնելու համար։ Այսպիսով, էլեկտրաէներգիայի և գազի բարձր ծախսերի կրճատումը նաև նվազեցրել է արտադրության ինքնարժեքը, և հացաբուլկեղենի արտադրամասերը վաճառում են իրենց արտադրանքը մրցունակ գներով շուկայում՝ առողջ հացը հասանելի դարձնելով շուրջ 28,000 մարդու ողջ մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Español

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին