Կորոնավիրուսի հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ:

«Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նախարարը:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի, թե կգնա դեպի կայունացում: Նախարարը չբացառեց, որ համաճարակային իրավիճակի սրացմանը զուգահեռ սահմանափակումների կարիք լինի:

«Մեր խորհուրդն է՝ բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, ովքեր ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչև սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին պատրաստ լինի: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Հայերեն English Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ