Քաղաքականություն

Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի

1 րոպեի ընթերցում

Իրանը դեմ կլինի  Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Իրանական IRNA-ն:

«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև «Ալ Ջազիրա»-ն՝ նշելով, որ Խամենեին և Էրդողանն անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի ցուցաբերել է, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում