Քաղաքականություն

Դեսպան Մակունցը սենատոր Վան Հոլլենին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մակունցը սենատոր Վան Հոլլենին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 14-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման կարևորությունը։

Կոնգրեսական Լիի հետ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին վերաբերող հարցեր։

Հանդիպումներին դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում