Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է Փոխընբռնման հուշագիր՝ ուղղված կինոոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

«Սույն հուշագրով, կողմերը կիրականացնեն մասնագիտական խմբերի փոխանակումներ՝ կինոարվեստի ոլորտում, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:

Ըստ Հուշագրի, կողմերի հնարավորությունների սահմաններում, յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոոլորտով հետքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները:

Հուշագրի կողմերը՝ հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության՝ ՀՆԴԿԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱ ԿԻՆՈԱԿԱ­ԴԵՄԻԱՅԻ հիմնադրման հնարավորությունները: Այս պահին հնդկական կողմը փորձում է ընտրել հիմնադրվելիք ակադեմիայի հնարավոր տարածքը (Դիլիջան, Երևան)։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ժամանակակից արվեստի վարչության պատասխանատու Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը, Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը, հնդիկ պրոդյուսերներ և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այս փոքրածավալ հայ-հնդկական հուշագիրը մեծ գործի սկիզբն է, քանի որ ցանկացած գործ սկսվում է փոքր քայլերից, հետևաբար, հեռանկարում այս հուշագիրը կվերաճի մեծ ու արդյունվետ պայմանգրի։

Նշվում է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը ուրախությամբ արձանագրել է հուշագրի ստորագրման կարևորությունը՝ հիշատակելով հայ-հնդկական բարեկամությունն ու դարավոր ամուր կապերը։ Հնդիկ դիվանագետը համոզված է, որ այս ձեռնարկը շուտով կհիշեցնի իր մասին՝ արձանագրելով մեծածավալ աշխատանքներ և հաջողություններ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում