Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ուղերձ է հրապարակել եւ հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաշալյանի ուղերձում ասված է.
«Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի հեռախոսազրույցը մի տոնական նվեր էր, որը վերստին բորբոքեց պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը: Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»: