Իրանի կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչն այցելել է Անթիլիաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:

«Արմենպրես»-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնեցին,որ ներկայացուցիչը Նորին Սրբությանն է հանձնել հիշյալ կենտրոնի նորանշանակ տնօրեն Մեհտի Իմնիբուրի նամակը:

Նամակում տնօրենն իր անհանգստությունն է հայտնել աշխարհում կրոնների միջև երկխոսության առնչությամբ և շեշտել հակաիսլամական շարժումները կասեցնելու հրամայականը:

Վահափառ Հայրապետը հայտնել է, որ միջկրոնական ու հատկապես Քրիստոնեություն-Իսլամ երկխոսությունը անհրաժեշտ է ավելի քան երբևէ, և այս ուղղությամբ ոչ միայն դասախոսություններ, հրատարակություններ են արվել, այլ որոշակի գործնական քայլեր:

Երկխոսությունից բացի, Հայրապետն ընդգծել է նաև աշխարհը հուզող խնդիրների ուղղությամբ միասնական լինելու կարևորությունը:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության վերոհիշյալ կենտրոնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև արդեն 25 տարուց ավելի է երկխոսություն կա՝ ուղղված արդիական հարցերի քննարկմանը:

Հայերեն Español Русский

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից