Սփյուռք

Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվել է հայկական գրքերի անկյուն

1 րոպեի ընթերցում

Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվել է հայկական գրքերի անկյուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ալստելֆեն քաղաք, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։

Ամստելֆենի քաղաքային գրադարանում դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Bright Future» հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։ Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել «Bright Future»-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։

Դեսպանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում