Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհում կայունության համար պայքարող. դատական կատարողի 15-րդ համաշխարհային օրվա առթիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ հունիսի 9-ին Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն-քննարկում՝ նվիրված Դատական կատարողի 15-րդ համաշխարհային օրվան։ Ամենամյա այս միջոցառմանը տարբեր ձևաչափերով մասնակցում են Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) անդամ-պետությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այս տարի քննարկման թեման է «Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհում կայունության համար պայքարող»։

Գլխավոր հարկադիր կատարողը բացման իր խոսքում անդրադարձել է Դատական կատարողների միջազգային միության հետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետ ու ակտիվ համագործակցությանը` միջազգային գործընկերության ամրապնդման, հարկադիր կատարման ոլորտի բարեփոխման, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործընթացում ծագած խնդիրների լուծման ուղիների հարցում Միության կողմից միջազգային լավագույն փորձի հիման վրա խորհրդատվության տրամադրման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այս տարի քննարկվող թեման մեզ համար ևս կարևոր է այն իմաստով, որ հետքովիդային և հետպատերազմական իրավիճակում՝ փոփոխվող իրողությունների ֆոնին, հարկադիր կատարողն իր ամենօրյա աշխատանքով հաղթահարում է նոր մարտահրավերներ՝ ի պաշտպանություն Ծառայության շահառուների իրավունքների։

Թեմատիկ խորհրդակցությանը զեկույցներով են հանդես եկել Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնականներ Վարդուհի Պետրոսյանն ու Էլինա Գեղամյանը, ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, ՀԿԱԾ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանը։

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են հետճգնաժամային իրավիճակում Ծառայության և ԴԿ միջազգային միության միջև փոխգործակցությանը, հարկադիր կատարման ոլորտում իրականացված բարեփոխումներին, դրանց շարունակականությանը, դատական պաշտպանության հիմնարար իրավունքի երաշխավորման և իրացման համատեքստում հարկադիր կատարման համակարգի կայունության և կանխատեսելիության կարևորությանը, ճգնաժամային իրավիճակներում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում ճգնաժամային և հակաճգնաժամային հաղորդակցության հստակ ռազմավարության մշակման անհրաժեշտությանը։

Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից: 1952 թվականին ձևավորված Միությանն այսօր անդամակցում է ավելի քան 96 պետություն։

Հայերեն English Русский

Տեխասում արտակարգ դրություն ռեժիմ է սահմանվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

Երևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհեր

Կանայք բավականին լավ մրցաշար անցկացրին. Զավեն Անդրիասյանը՝ Օլիմպիադայում ընտրանու ելույթների մասին

Իրանում հայտարարել են նոր զենքի մշակումների մասին

Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին հայտնել է դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցման վատ հետևանքների մասին

Հայաստանի վարչապետն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

ԱՄՆ Թենեսիի նահանգը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է իրականացնել կնոջ մահապատիժ

Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակվելու կասկածանքով 22-ամյա տղամարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ