Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում, պետությունը աշխատանքներ է տանում ռուս և վրացի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր: Եվ մենք շարունակում ենք աշխատանքները՝ մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու է հենց Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ են իրականացվում մաքսային գործողությունները: «Սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով նախատեսվող լաստանավային հաղորդակցությանը՝ նա ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ, համաձայնեցրել աշխատանքային կարգը: Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծելու: «Դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք,-ասաց Քերոբյանը:

Ըստ պլանավորածի՝ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել: Նախարարը հավատացած է, որ դա թույլ է տալու, որ ամենաարագ փչացող ապրանքների, ամենածանր ապրանքների հարցը օրակարգից հանել: Չնայած լաստանավի տարողունակությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի թարմ և արագ փչացող ամբողջ ապրանքների համար օգտագործել լաստանավային հաղորդակցությունը:

Նա վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետով արագ տարանցման մեխանիզմների ուղղությամբ էլ են աշխատանք կատարում, որ հայկական բեռները, որպես ԵԱՏՄ բեռները, ավել արագ ընթացակարգերով անցնեն:

Հայերեն Русский

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում