Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց՝ արտաքին քաղաքականությունում առանց նախապայմանների գնալը լավ գիծ է: «Սակայն, երբ տվյալ դեպքում հայկական կողմը, ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են, պահանջն են: Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ այդ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ, քանի որ բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել հայկական կողմը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես այնտեղ, կամ կարող է գնաս մտքումդ այդ բանակցություններին մեծ փոխզիջումների պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպես ձևավորվի, որ դու փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»:

Բանակցությունների ընդհանուր շրջանակը, նրա խոսքով, ուրվագծված է: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են այն բոլոր գործընթացներից, որոնք կան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, ինչի մասին ասել է վարչապետը: «Տարբեր կողմեր այդ օրակարգերը քաշում են: Բայց ասվել է, որ նման հիմնավորումներ, ըստ էության, չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են հայկական կողմի առավելագույն և նվազագույն պահանջները՝ Հարությունյանը սխալ համարեց, որ մի կողմը մատնանշի իր առավելագույն պահանջները և ասի, որ դրանից այն կողմ չի կարող քննարկել: «Սակայն իհարկե դու ունես քո համար նվազագույն և առավելագույն շեմեր և այդ տրամաբանությամբ ես գնում այդ բանակցություններին»,-ասաց նա:

Հայերեն

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս