Սփյուռք

Բելգիայի հայերը հունիսի 5-ին կանցկացնեն համայնքային ընտրություններ. որո՞նք են լինելու առաջնահերթությունները

5 րոպեի ընթերցում

Բելգիայի հայերը հունիսի 5-ին կանցկացնեն համայնքային ընտրություններ. որո՞նք են լինելու առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հայերը պատրաստվում են համայնքային ընտրություններին, որը տեղի է ունենալու հունիսի 5-ին: Բելգիայի հայերի կոմիտեն կոչ է անում տեղի հայերին ակտիվ լինել և մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով ներկայացուցչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Թավիթյանը նշեց, որ համայնքային նախորդ ընտրություններն անցկացվել են 4 տարի առաջ՝ 2018 թվականին, մասնակցել է 1500 մարդ:

«Բելգիայում ներկայում ապրում է մոտ 30 հազար հայ: 90-ական թվականներից հետո մեծ հոսք եղավ դեպի Բելգիա: Համապատասխան աշխատանք տարվեց, որպեսզի մեր հայրենակիցներն ակտիվ լինեն, ընդգրկվեն համայնքային կառույցներում, ծրագրերում: Ներկայում մոտ 5 հազար մարդ ներկայացված է համայնքային կառույցներում: Մենք ակնկալում ենք, որ նրանցից շատերն ակտիվ կլինեն ու կմասնակցեն համայնքային ընտրություններին, որով ձևավորվում է ներկայացուցչական հանձնաժողով, որն էլ իր հերթին ձևավորում է գործադիր մարմին՝ Բելգիայի հայերի կոմիտեն»,-ասաց Նիկոլա Թավիթյանը: Բելգիայի պետական հարթակներում հայ համայնքը ներկայացնում է կոմիտեն: Համայնքային հաստատությունների կոչումը Բելգիայի հայերին երկրի կառավարական մարմիններում, տեղական իշխանություններում եւ արտերկրում ներկայացնելն է:

«Ընկալումն այն պետք է լինի, որ մեկ մարդը չի կարող առանձին աշխատել, պետք է միավորվենք, ընտրություններով ձևավորենք մարմին, որը կսահմանի առաջնահերթությունները, կմշակի ռազմավարություն, կաշխատի տարբեր ուղղություններով, իսկ անելիքներ շատ կան»,-ասաց Նիկոլա Թավիթյանը:

Անելիքները վերաբերում են թե արտաքին քաղաքական հարցերին, թե Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը, թե հայ համայնքի ներքին հարցերին: Նիկոլա Թավիթյանի խոսքով՝ արտաքին քաղաքական հարցերի հետ կապված առաջնահերթություններից է Արցախի հարցը: Նա ընդգծեց, որ պետք է ակտիվ լինել, շարունակական աշխատանք տանել Բելգիայի օրենսդիր, գործադիր մարմնի հետ՝ ներկայացնելու, իրազեկելու Արցախի հետ կապված հարցը: Այստեղ Նիկոլա Թավիթյանը կարևորեց ոչ միայն Բելգիայի համայնքի միասնությունը, համատեղ աշխատանքը, այլև եվրոպական մյուս երկրներում առկա հայկական կառույցների հետ միասնական գործակցությունը: Արդյունավետությունն այս դեպքում ավելի բարձր կլինի:

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործոն են համայնքի ներքին խնդիրները՝ կապված կրթության, մշակութային հարցերի հետ: Բելգիայի հայ համայնքում, ըստ Նիկոլա Թավիթյանի, մշակութային կյանքն ակտիվ է, սակայն կարիքը կա առավել ակտիվացնելու գործակցությունը Հայաստանի մշակութային խմբերի հետ: Կազմակերպել այցեր, որպեսզի Հայաստանից պարային, թատերական, համերգային և այլ խմբերն ավելի հաճախ լինեն Բելգիայում ինչպես հայկական մշակույթը ներկայացնելու, այնպես էլ տեղի խմբերի հետ փորձի փոխանակման համար:

Կրթական հարցերի հետ կապված Նիկոլա Թավիթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ֆինանսավորման խնդիրը պետք է լուծվի, աշխատանքներ իրականացվեն ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:

«Մեծ ու չիրացված ներուժ կա Բելգիա-Հայաստան հարաբերություններում: Ինչպես գիտեք բելգիացիները շատ լավ գործարարներ են, այստեղ կարող ենք նպաստել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, անելիքներ կան մշակութային, կրթական ոլորտում, իհարկե, այդ ամենը համակարգելով Հայաստանի համապատասխան կառույցների հետ»,-ասաց Նիկոլա Թավիթյանն՝ ընդգծելով, որ մեծ դերակատարում կարող էր ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանում Բելգիան դեսպանություն կամ հյուպատոսություն ունենար:

Բելգիայում ապրող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում ու շատերն առաջատար մասնագետներն են՝ փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ, արտիստներ և այլն: Նիկոլա Թավիթյանն ընդգծեց, որ այնպիսի իրավիճակի պետք է հասնել, որ Բելգիայում հայ լինելը առավելություն լինի:

Աննա Գզիրյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում