Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարարն Էստոնիայի դեսպանին առաջարկել է դիտարկել կրթական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարն Էստոնիայի դեսպանին առաջարկել է դիտարկել կրթական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիսի 19-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և շարունակական համագործակցությանը նպաստելու համար: Ժաննա Ադրեասյանը շեշտել է, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, ուստի ոլորտում հաջողությամբ իրականացվում են մի շարք բարեփոխումներ:

«Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել հայկական պատվիրակության այցն Էստոնիայի Հանրապետություն՝ «Էստոնական կրթության լավագույն փորձի փոխանակման ծրագրի» շրջանակում կրթական համակարգի առանձնահատկություններն ու վերջին տարիներին միջազգային տարբեր ստուգատեսներում լավագույն արդյունք ցուցաբերելու փորձառությունն ուսումնասիրելու նպատակով: Շնորհակալ ենք, հայկական պատվիրակության այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել նաև միջբուհական երկխոսությունը, որը կներառի համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Այդ կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը դեսպանին առաջարկել է դիտարկել համագործակցության ծրագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը. «Ուրախ կլինենք հյուրընկալել մեր գործընկերներին Հայաստանում՝ հետագա ծրագրերն ու փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով»:

Ըստ աղբյուրի՝ արտակարգ և լիազոր դեսպանը դրական է գնահատել հայ-էստոնական համագործակցության հեռանկարները և նշել, որ առաջիկայում կքննարկի գործընկերների հետ Հայաստան այցելության հարցը:

«Ուրախ եմ, որ հայկական պատվիրակության այցն արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն: Իմ այցելության հիմնական նպատակն է կամուրջ հանդիսանալ էստոնացի և հայ մասնագետների միջև: Կարծում եմ՝ փոխադարձ այցելությունները լավագույն ճանապարհն են փորձի փոխանակման համար»,- ասել է Ռինա Կալյուրանդին:

Նշվում է, որ, կարևորելով հայ-էստոնական բարեկամական կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, փոխնախարարն առաջարկել է խորացնել մշակույթի և ստեղծագործական ոլորտում գործող փոխհամագործակցությունը:

«Այդ նպատակով կարելի է դիտարկել նաև Էստոնիայում կազմակերպվող միջազգային մշակութային միջոցառումներին ՀՀ մշակութային գործիչների և խմբերի մասնակցության հնարավորությունը: Միաժամանակ Հայաստանում կազմակերպվող մշակութային միջոցառումներին պատրաստ ենք հյուրընկալել Էստոնիայի մշակութային գործիչներին»,- ամփոփել է նախարարի տեղակալը:

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում