Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստացել է հայրենադարձության գործընթացին առնչվող շուրջ 4 հազար դիմում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ընթացիկ տարվա 4 ամսում ստացել է շուրջ 4 հազար դիմում, որոնք վերաբերում են հայրենադարձության գործընթացի տարբեր խնդիրների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց, որ դիմումները հիմնականում վերաբերում են քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, կրթական հաստատություններում տեղավորվելուն, առողջապահական, բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցերին, մաքսային սահմանով անձական օգտագործման բեռները Հայաստան ներկրելու հնարավորությանը:

«Հայրենադարձության գործընթացը բավական բարդ է, լինում են դեպքեր, որ ընտանիքների հետ աշխատում ենք 6 ամիս, մեկ տարի՝ մինչ Հայաստան գալը: Շատերը սկզբում ցանկանում են ձեռք բերել քաղաքացիություն, կարգավիճակ, այնուհետև օգտվել հայրենադարձների համար նախատեսված արտոնություններից: Օրինակ՝ 2021 թվականին ունեցել ենք ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շուրջ 7 հազար 300 հայրենակից՝ 45 երկրից: Նրանք հիմնականում ՌԴ-ից են, Լիբանանից, Իրանից, Վրաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից: Նախորդ տարի 2070 մեր հայրենակից ձեռք է բերել ՀՀ-ում մշտական կացության կամ հատուկ կացության կարգավիճակ: Անշուշտ, դժվար է նշել, թե մեր այս հայրենակիցների ո՞ր տոկոսն է մշտապես բնակվում Հայաստանում, սակայն առնվազն ակնհայտ է, որ նրանց շուրջ կեսը Հայաստանում է: Շատերն ունեն երկքաղաքացիություն, նույնիսկ երեք երկրի քաղաքացիություն և իրենց կյանքը կազմակերպում են տարբեր երկրներում»,- ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ հայրենադարձության համատեքստում դիտարկում են ոչ միայն դասական Սփյուռքը ներկայացնող հայրենակիցներին, այլև նրանց, որոնք տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունից սոցիալ-տնտեսական և այլ պատճառներով արտագաղթել են և հիմա վերադառնում են Հայրենիք:

«Հայրենադարձներն ունեն մի քանի խնդիրներ, մասնավորապես՝ իրենց կեցավայրի հարցը: Մեզ դիմում են նՆույնիսկ վարձակալության համար բնակարան գտնելու խնդրանքով: Բնակարան ձեռք բերելիս խնդրում են իրավական աջակցություն: Հաջորդ խնդիրը վերաբերում է մաքսային կարգավորումներին: Մեր օրենսդրությամբ հնարավորություն է ստեղծված Հայաստան մշտական բնակության վերադարձած մեր հայրենակիցներին անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարների տեղափոխել Հայաստան»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Հանձնակատարի գրասենյակ հաճախ դիմում են դպրոցներում, մանկապարտեզներում տեղ գտնելու, բիզնեսը տեղափոխելու հարցերով: Հայաստանում նաև հայրենադարձների համար կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ: Շուրջ 300 անձ արդեն անդամագրվել է: Նրանց թվում շատ են ՌԴ-ից և Ուկրաինայից եկած հայերը:

Հանձնակատարի գրասենյակն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ևս նպաստում են հայրենադարձությանը՝ «Քայլ դեպի տուն», «Իգործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «Սփյուռքի ներուժի քարտեզագրման», «Հայրենադարձության ինտեգրման կենտրոն»-ի ստեղծման ծրագիր:

Հայերեն العربية English Español Русский

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար