Սփյուռք

Ծալկայի շրջանի Օզնի գյուղի «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա

1 րոպեի ընթերցում

Ծալկայի շրջանի Օզնի գյուղի «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծալկայի շրջանի Օզնի գյուղի (Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզ) «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից՝ հավելելով, որ մայիսի 21-ին տեղի կունենա Օզնիի «ԱրՄաթ»-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքումտեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Օզնիում «ԱրՄաթ»-ի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում